ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Իմ գործառույթը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ»

«Իմ գործառույթը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ»
28.10.2016 | 00:54

Եթե կոռուպցիան աճում է, աճում է բոլոր ոլորտներում, և գյուղատնտեսությունը, այս առումով, բացառություն չէ: Կառավարության նոր ծրագիրը կնպաստի՞ կոռուպցիայի վերացմանը՝ հարցրինք գյուղատնտեսության նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։


-Իմ գործառույթը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ, դրա համար կան համապատասխան մարմիններ, յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի։ Իմ աշխատանքը պետք է ուղղված լինի ՀՆԱ-ում գյուղատնտեսության աճին։
-Այդ ուղղությամբ Ձեր առաջին քայլերը որո՞նք են լինելու, ունե՞ք ռազմավարություն։
-Կարևորում եմ ոլորտի հարցերին և խնդիրներին տեղերում ծանոթանալու և ուսումնասիրելու գործընթացը։ Դրանով են պայմանավորված մեր այցերը մարզեր։ Նպատակ ունեմ լինելու բոլոր մարզերում, մարզպետների հետ կազմելու ծրագրեր, դրանց իրականացման համար փնտրել և գտնել ներդրումային միջոցներ։
-Կառավարության ծրագրով նախատեսված գյուղատնտեսական հատվածի ծրագրերը որքանո՞վ են իրատեսական, և ե՞րբ դրանց արդյունքները տեսանելի կլինեն։
-Մենք ներկայացրել ենք այն, ինչն իրատեսական ենք համարում։ Ինչ վերաբերում է արդյունքների ժամկետներին, կարծում եմ՝ յուրաքանչյուր ամիս դրանք նկատելի կլինեն, քանի որ կա վարչապետի հանձնարարականը՝ ամիս առ ամիս դրական արդյունքը տեսանելի դարձնել։
-Իսկ ՀՆԱ-ում գյուղատնտեսության աճը 2017-ի սեպտեմբերին նկատելի կլինի՞։
-Այդ արդյունքը ունենալու համար է, որ այժմ մարզերում իրավիճակի ախտորոշում ենք իրականացնում, որից հետո միայն պարզ կլինի, թե որքան աճ կունենանք 2017-ին։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ